Տեսեք՝ ինչպես է դասավորվել նիգերիացի այս փոքրիկի ճակատագիրը

Դանիացի կամավոր Անյա Ռինգրեն Լովենի՝ տարիներ առաջ արված լուսանկարին անհնար է առանց արցունքների նայել։ Լուսանկարում Անյան ջուր է տալիս փոքրիկ տղային, որի ծնողները նրան վտարել են՝ կախարդ անվանելով։

Երեխան ութ ամիս ապրել է փողոցում։ Սննդից նա մնացորդներ է գտել և հազիվ սնվել։ Այս տղայի ճակատագիրը կարող էր ուրիշ լինել, եթե Անյան չհանդիպեր նրան։

Գեղեցկուհին օգնում է Նիգերիայի փոքրիկներին, և, տեսնելով տղային, սարսափել էր՝ որքան է նա հյուծված։

Անյան նրան միանգամից հիվանդանոց է տարել, որտեղ նա կամաց-կամաց վերականգնվել է։ Նրան անվանեցին Հոփ՝ թարգմանաբար «հույս»։

Տղան զարգացմամբ շատ էր հետ մնում իր հասակակիցներից, բայց հիմա ամեն ինչ փոխվել է․ նա դպրոց է գնում և գրեթե հետ չի մնում համադասարանցիներից։ Նա բազում ընկերներ ունի և շատ երջանիկ է։

Անյա Ռինգրենն էլ սեփական մանկատունն է կառուցել, որտեղ էլ ապրում է Հոփը։

Անյան, իր նիգերիացի ամուսնու հետ, համատեղ բալիկ ունի, որը ընկերություն է անում մանկատան երեխաներիհետ։

Անյան խոստովանում է՝ անչափ սիրում է իր կողմից փրկված երեխաներին և մտադիր է նոր մանկատուն բացել՝ «Հույսի երկիր» անվանմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: