«Ի՛մ Անրի, իմ խելոք տղա, չկարողացա վերջին զանգիդ ներկա գտնվել՝ քննություններ էին»

Հանրահայտ արտիստական զույգ Ծովինարի և Նարեկի ավագ տղան՝ Անրին, այս տարվա շրջանավարտների շարքերում է։ Առաջնեկի կյանքի այս կարևոր դրվագի մասին մայրը՝ Ծովինարը հուզառատ հրապարակում է արել։

Նա տեղադրել է վերջինզանգյան հանդիսությունից արված մի լուսանկար, որտեղ ինքն է՝ տղայի հետ և նրան է ուղղել իր սրտի բարեմաղթանքները։ Այս հրապարակմանն արձագանքնել է Ծովինարի մայրը՝ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը՝ գրելով․

«Քեզնից և քո ընկերներից է կախված մեր հայրենիքի բախտը, -Անրի՛, Դավի՛թ, Արա՛մ, Արշա՛կ, Արմե՛ն, Տիգրա՛ն։ Չթողնեք ձեր երկիրը շուն ու գելի բաժին դառնա, ներսի ու դրսի թշնամիների ձեռքին փերթ-փերթ մասնատվի ու վերանա։

Այս հո՛ղն է ձեր հավերժական օթևանը՝ օրհնված դեռևս բիբլիական աստվածների կողմից։ Ի՛մ Անրի, իմ խելոք տղա, չկարողացա վերջին զանգիդ ներկա գտնվել՝ քննություններ էին»։ Նշենք, որ Անրին արտաքնապես բավականին նման է իր հայրիկին՝ Նարեկ Հայկազյանին։

Рейтинг
( 8 оценок, среднее 1.63 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: