«Անուշ տանն իմ եղբոր հետ»․ Կարեն Ասլանյանը եղբոր հետ բացառիկ լուսանկար է տեղադրել․ նմա՞ն են արդյոք

Հանրահայտ արտիստ ու միևնույն ժամանակ պրոդյուսեր Կարեն Ասլանյանը շատ սակավ է խոսում անձնական կյանքի ու հարազատների մասին։ Միայն առիթների ժամանակ շեշտում է, որ ինքը մեծացել է ավանդական ընտանիքում։

Կարենը առանձնահատուկ վերաբերմունք ունի իր շրջապատի մարդկանց նկատմամբ առհասարակ, իսկ հարազատների նկատմամբ՝ մասնավորաբար։ Նա առիթների ժամանակ նշում է, որ ինքն ընտանիքի մարդ է։

Կարենը ունի մեկ հարազատ եղբայր, որի հետ էլ վերջերս լուսանկար է տեղադրել։ Եղբայրները նկարվել են իերնց տան բակում, իսկ լուսանկարը Կարենը մեկնաբանել է այսպես․ «Անուշ տանն իմ եղբոր հետ»։

Կարենը դեռ չունի իր ընտանիքը, իսկ եղբայրն ամուսնացած է։ Հիշեցնենք, որ վերջերս «Քաղցած սպասում էին» հաղորդման շրջանակներում հաղորդման հաղորդավարները հյուրընկալել էին հենց Կարենի տանը։

Կարենը այդ հաղորդման շրջանակներում խոստովանել է, որ եփել չգիտի։ Նա խնդրել է, որ եղբոր կինն իր փոխարեն պատրաստի՝ հյուրերին հյուրասիրելու համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: