Ահա թե որ հայտնի ընտանիքից է «Հատուկ դասարան» սերիալի դերասանուհի Վիկան

Ամիսներ առաջ եթեր դուրս եկած «Հատուկ դասարան» հեռուստասերիալն արդեն հասցրել է հավանության արժանանալ ու սիրելի դառնալ հեռուստադիտողների համար, որոնք նշում են, որ սերիալը բավականին ստացված է։

Սերիալում նկարահանվել են երիտասարդ արտիստներ, որոնք նոր են ուղի հարթում ոլորում։ Նրանցից շատերն արդեն հասցրել են աչքի ընկնել իրենց խարիզմատիկ կերպարով և դերասանական տաղանդով։

Իր դերասանական խաղով աչքի ընկնող արտիստուհիներից է Վիկայի կերպարը խաղացող դերասանուհին։ Պարզվում է՝ նա հայտնի Շահիրյան ընտանիքից է։

Երիտասարդ դերասանուհի հանրահայտ ու լեգենդար դերասանուհի Էվելինա Շահիրյանի թոռնիկներից է։ Նրան հենց տատիկի պատվին են անվանակոչել։

Կրտսեր Էվելինա Շահիրյանը մինչ «Հատուկ դասարան» սերիալում հանդես գալը դարձյալ կապ է ունեցել հեռուստատեսության և հեռուստատեսային տարատեսակ նախագծերի հետ։

Սակայն երիտասարդ արտիստուհուն մեծ ճանաչում է բերել «Հատուկ դասարան» սերիալում իր կերտած Վիկայի դերը, որը բնավորության հետաքրքիր անցումներով աչքի ընկնող կերպար է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: