Հայտնի հայրիկներն իրենց զավակների հետ․ գեղեցիկ և ուշարժան կադրեր

Ամռան սկիզբը, ինչպես հայտնի է, մեկնարկում է մանուկների պաշտպանությանը նվիրված օրով, որին անդրադառնում են շատերը։ Այս տարվա անդրադարձների մեջ գերակշռում են հատկապես այն ծնողների անդրադարձները, որոնք որոշակիորեն անհանգիստ են իրենց զավակների ապագայով, ապահով կենսակերպով։

Անդրադրաձ անողներից մեկն էլ բազմազավակ հայր Սարո Թովմասյանն է, որն իր հարթակում տեղադրել է երեք զավակների հետ լուսանկար՝ խոստանալով ամեն պարագայում պաշտպանել նրանց։

Ստյոպա Սաֆարյանն իր միակ դստեր հետ բացառիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել, իսկ առիթը ոչ միայն երեխաների պաշտպանության գաղափարն է, այլ նաև նոր կյանքի փուլ մուտք գործելու փաստը։ Ստյոպա Սաֆարյանի դուստրն ավարտել է դպրոցը։

Իր հարթակում արխիվային լուսանկար է տեղադրել նաև վարչապետի դուստրը։ Մարիամի տեղադրած լուսանկարում Նիկոլ Փաշինյանն իր երկու ավագ զավակների՝ դստեր և որդու հետ է։ Երեխաները լուսանկարում մանկահասակ են, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ բավականին երիտասարդ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!