Հայտնի երգչուհի Արմինե Գրիգորյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ երգչուհու մասին

Հանրահայտ երգչուհիներից Արմինե Գրիգորյանի տարեդարձն է, ինչի առիթով նա կեսգիշերից ստանում է բազում շնորհավորական բարեմաղթանքներ։

Երգչուհին հայտնի է դեռ իննսունականների սկզբից, երբ նոր էր զարգանում հայկական շոուբիզնեսը։ Նրան երգարվեստի սիրահարները նկատեցին ու սիրեցին իր աշխույժ, ինքնատիպ ու հետաքրքիր ստեղծագործությունների կատարումների շնորհիվ։

Ավելի ուշ երգչուհին դադարեցրեց իր ակտիվ երգչուհու գործունեությունը, իսկ երբ եթեր վերադարձավ, իր միառժամանակյա բացակայությունը երկու հիմնական հանգամանքով մեկնաբանեց՝ առողջական և հայացքների պատճառով միտումնավոր արգելանքի առկայության փաստերով։

Այժմ երգչուհին շարունակում է հանդես գալ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ՝ քննադատելով  ներկայիս ղեկավարներին։ Արմինեին ընկերները ջերմ խոսքեր են ուղղել։

Լիլթի Կարապետյանը գրել է․ «Արմիշս, տարեդարձդ շնորհավոր լինի։ Քեզ միշտ ուզում եմ տեսնել առողջ, ուրախ և այդքան սիրելի։ Իմ անփոխարինելի ընկերուհի»։

Մարիա Անդրյանը գրել է․ «Բարի, մարդկային, ջիգյարով, խելացի, սիրուն Արմինես, շնորհավորում եմ: Առողջ, ուրախ, ժպտերես լինես միշտ կյանքում: Սիրում եմ քո մարդ տեսակը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!