«Երբ առաջնեկիդ դիմավորում ես մեծերի աշխարհ․․․» սիրված դերասանուհի Արաքսյայի հուզիչ հրապարակումը

Արտիստական հանրահայտ զույգ Անդրանիկի և Արաքսյայի առաջնեկը՝ Գուրգենը, այս տարի հրաժեշտ է տալիս դպրոցին՝ թևակոխելով կյանքի նոր փուլ ու իրողություն։ Նման իրավիճակում գտնվող բոլոր մյուս ծնողների նման, այս իրավիճակում հուզված է նաև Արաքսյան։

Նա տեղադրել է իր և տղայի համատեղ լուսանկարներից մեկը և գրել հետևյալը․ «Երբ առաջնեկիդ դիմավորում ես մեծերի աշխարհ, երբ կյանքի այս էջը անցնում եք պատվով, անփորձանք ու սիրով, երբ էմոցիաները իրենց գագաթում են ու երբ հպարտանում ես, որ կարգին տղայի մամա ես։ Շնորհավոր, սիմպո շրջանավարտ ջան»։

Նշենք, որ Արաքսյայի տղան ըստ երևույթին մեծ հետաքրքրություններ ունի ծնողների մասնագիտության հետ կապված։ Նա արդեն իսկ հասցրել է հանդես գալ մի շարք հեռուստատեսային նախագծերում ու ֆիլմերում՝ ցուցաբերելով արտիստական կարողություններ։

Արաքսյայի և Անդրանիկի զավակները՝ որդին և դուստրը, սովորում են Երևանում գտնվող և Պուշկինի անունը կրող հայտնի դպրոցում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!