Հանրահայտ արտիստ Բեն Ավետիսյանի ընտանիքը երկամյա պատմություն ունի։ Արտիստն ամուսնացած է դիմահարդար Տոնոյան Դիանայի հետ։ Պարզվում է՝ երիտասարդ ամուսինները բալիկի են սպասում։ Ինչպես բոլոր նոր ծնող դառնալ պատրաստվողները, այնպես էլ Դիանան և Բենը շատ հուզված են իրենց բալիկի լույս աշխարհ գալու հանգամանքով պայմանավորված։
Նրանք ընդունված կարգով և փուչիկների օգնությամբ բացահայտել են ապագա բալիկի սեռը։ Երեխան, ինչպես պարզվեց սև, մեծ փուչիկը ասեղով ծակելուց հետո, աղջիկ է լինելու։ Նշենք, որ Բենը բավականին դժվար է փուչիկը կարողացել ծակել։
Երբ պարզվում է, որ իրենց առաջնեկը աղջիկ է լինելու, ամուսինները գրկախառնվում են, սակայն նկատելի է, որ այնքան էլ խանդավառություն չեն ցուցաբերում, ավելի զուսպ են։ Ոմանք նկատել են, որ Դիանան չափից ավելի է շպարված։
Հանրահայտ ամուսնական զույգի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ երևում է, թե ամուսինները, որոնք պատրաստվում են ապագայում ծնողներ դառնալ, ինչպես են պարզում իրենց առաջնեկի սեռը, կարող եք դիտել վարը։