Ահա թե որտեղ են իրենց մեղրամիսն անցկացնելու Զինվորի տան Դավիթն ու նրա հարսնացուն

Զինվորի տունը այսօր տոնական տրամադրության մեջ է, քանի որ նշում է Դավիթի հարսանյաց տոնը։ Այս ուրախալի առիթով հավաքվել եվ Դավիթի մտերիմները, ընկերները, հարազատները։

Դավիթը հայրենիքը պաշտպանելու ժամանակ վիրավորվել է և այժմ չի կարողանում քայլել, ուստի անվասայլակի վրա է գամված։ Սակայն այս փաստը չի խանգարել, որ Դավիթը մտածի ոչ միայն իր առողջությունը վերականգնելու, այլ ընտանիք կազմելու մասին։

Դավիթն այսօր ամուսնանում է գեղեցկուհի Ռոզայի հետ։ Արմեն Մուրադյանն իր հարթակում ուրախությամբ տեղեկացրել է, որ Դավիթի ու Ռոզայի համար Զինվորի տան անձնակազմն անակնկալ նվեր ունի։

Նրանք կազմակերպել են այնպես, որ նորապսակներն իրենց մեղրամիսն անցկացնեն Իտալիայում։

Այս մասին տեղեկացնելով՝ Արմեն Մուրադյանը մի գեղեցիկ տեսանյութ է նաև իր հարթակում տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են գեղեցկուհի աղջիկների հետ պարում անվասայլակներին գամված հայրենիքի հզոր պաշտպանները։ Տեսանյութն, ինչ խոսք, ազդեցիկ է և հուզիչ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!