Ահա թե ինչպես է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի տղան ծնկաչոք աղոթում

Հանրային կյանք վարող Միհրանն ու Արփին իրենց օրը կազմակերպում են այնպես, որ հիմնական մասն անց կացնեն իրենց փոքրիկ առաջնեկի՝ Ռոբերտի հետ։ Ռոբերտը մշտապես ծնողների հետ է, նրանց կողքին։

Լինելով հավատավոր հայ քրիստոնյաներ՝ ծնողները նույն արժեհամակարգով ու ոգով էլ դաuտիարակում են իրենց դեռ միակ զավակին։ Նրանց հաճախ կարելի է տեսնել հոգևոր տարբեր կառույցներ այցելելիս։ Այդ այցերի մշտական ուղեկիցը ծնունդից ի վեր Ռոբերտն է։

Այն, ինչ տեսել է տղան, կրկնօրինակում է բոլոր երեխաների նման։ Ահա ծնողները նկարահանել ու հանրայնացրել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է փոքրիկ Ռոբերտը եկեղեցիներից մեկում ծնկի իջել և վերև նայելով աղոթում։

Այս ազդեցիկ տեսանյութը որքան զարմանալի, նույնքան էլ ընդունելի և նորմալ է մեր միջավայրի համար, քանի որ հայ մանուկները դեռ փոքրուց իրենց ծնողներից ստանում են նաև հոգևոր կրթություն և դաստիարակություն։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: