Ահա թե ինչպես են Տաջիկական ավիաընկերության ինքնաթիռում դիմավորում մեր տաջիկահայ Ելենա Մարկարյանին․ անասելի հուզիչ կադրեր

Տաջիկստանում գործում է «Սոմոն Էյր» անվանումով ավիաընկերություն։ Ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկում անասելի հուզիչ դեպք է գրանցվել։ Հանրայնացվել է հուզիչ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ավիաընկերության անձնակազմը դիմավորում ինքնաթիռով թռչող ուսուցչուհուն՝ նրան ծաղիկներ և գնահատանքի խոսքեր շռայլելով։

Նշենք, որ ուսուցչուհին հայուհի է։ Նա տաձիկերեն է դասավանդել Տաջիկստանի դպրոցներից մեկում՝ կրթելով բազմաթիվ սերունդների։ Ուսուցիչներին տաջիկները, ինչ խոսք, ըստ արժանվույն գնահատել գիտեն։ Ավիաընկերության անակնկալի մասին պատմող հանրայնացված տեսանյութին կից գրված է հետևյալ մեկնաբանությունը․

«Այսպես են դիմավորում տաջիկական Somon Air ավիաընկերության մեր տաջիկահայ Ելենա Գրիգորևնա Մարկարյանին՝ բազմաթիվ տաջիկների մի քանի սերունդների առաջին տարրական դպրոցի առաջին ուսուցչին:
Երբ ուսուցիչը Աստծուց է, և սերը արժանի է:

Ելենա Գրիգորևնային մաղթում ենք քաջառողջություն և երկար տարիների կյանք»։ Ելենա Գրիգորիևնա Մարկարյանին մատուցած հաճելի անակնկալի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: