«Սիմֆոնիա» տորթ՝ առանց ալյուրի․ անկրկնելի համեղ է, անպայման փորձեք

Ընկուզային շոկոլադե տորթը պատրաստվում է առանց ալյուրի՝ ստացվելով շատ նուրբ ու փափուկ։

Անհրաժեշտ է

Ձվի սպիտակուց՝ 5հատ

Շաքարավազ՝ 150գ

Օսլա՝ 30 գ

Ընկույզ՝ 160 գ

Աղ` մեկ պտղունց

Կրեմ

Դեղնուցներ՝ 5 հատ

Շաքարավազ՝ 80 գ

Կաթ՝ 450 գ

Օսլա՝ 50 գ

Վանիլին՝ 1 թ/գ

Կակաո՝ 30 գ

Շաքարավազ՝ 90 գ

Կաթ՝ 60 մլ

Կարագ՝ 100 գ

Պատրաստման եղանակը

Շաքարավազը միավորել վանիլինի, օսլայի, դեղնուցի, մի քիչ կաթի հետ և խառնել։ Մնացած կաթը թաքացնել՝ ներմուծելով օսլայի զանգվածը։ Քչացնել կրակը ու եփել՝ մինչ պնդանա։ Հենց եռա, եփել 1րոպե, հանել կրակից, ապա սառեցնել։ Շոկոլադե մածուկի համար միավորել կակաոն, շաքարավազը և կաթը, եփել մինչ եռա, եռացնելով 1 րոպե՝ հանել կրակից։ Ներմուծել կարագը, խառնել ու սառեցնել։ Ընկույզը տապակել չոր թավայի վրա, մանրացնել բլենդերով։

Բիսկվիթի համար սպիտակուցը խփել շաքարավազի հետ, ներմուծել ընկույզն ու օսլան։ Խմորը լցնել կաղապարի մեջ՝ թխելով 180°-ի ներքո՝ 10-12 րոպե։ Օսլայա-կաթնային զանգվածը խառնել շոկոլադային խառնուրդի հետ։ Բիսկվիթը բաժանել 3մասի։ Հավաքել տորթը՝ շերտերը պատելով կրեմով։ Զարդարել՝ ցանկությամբ և դնել սառնարանը՝ մի քանի ժամով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: