Տորթ «Ֆերերո Ռոշե»՝ անմահական համով ու գրավիչ տեսքով

«Ֆերերո Ռոշե» տորթի առանձնահատկությունն այն է, որ այն բաղկացած է երեք կրեմից՝ կարամելային, շոկոլադե և կոկոսային։

Անհրաժեշտ է

Ձու՝ 6հատ

Թթվասեր՝ 4 ճ/գ

Շաքարավազ՝ 200գ

Բուսայուղ՝ 4 ճ/գ

Կակաո՝ 4 ճ/գ

Փխրեցուցիչ՝ 1 թ/գ

Ալյուր՝ 1 բաժակ

Կաևամելային կրեմի համար

Եփած խտացրած կաթ՝ 300-350գ

Կարագ՝ 200 գ

Բոված, մանրացրած գետնանուշ՝ 150գ

Կոկոսային կրեմի հանար

Շաքարավազ՝ 100գ

Կոկոսային քերուկ՝ 100գ

Կաթ՝ 200մլ

Կարագ՝ 200գ

Շոկոլադե կրեմի համար

Շոկոլադա-ընկուզային մածուկ՝ 1բանկա

Կարագ՝ 200գ

Պատրաստման եղանակը

Ձուն հարել մեկ պտղունց աղի հետ։ Ավելացնել շաքարավազը՝ հարելով մինչ սպիտակ դառնա։ Ներմուծել թթվասերը, փխրեցուցիչն ուալյուրը։ Խմորը կիսել երկու մասի և յուրաքանչյուրը թխել կաղապարի մեջ՝ 15-20 րոպե։ Երբ բիսկվիթը սառչի, յուրաքանչյուրը կիսել երկու շերտի։

Կարամելային կրեմի համար հարել կարագը, ներմուծել եփած խտացրած կաթը և գետնանուշը։ Կոկոսային կրեմի համար կոկոսի քերուկի և շաքարավազի վրա ջուր լցնել և եփել 5-10րոպե։ Քամել զանգվածը․ ստացվում է 100գ կոկոսի կաթ։ Հարել կարագը ներմուծելով կոկոսի կաթը։

Շոկոլադե կրեմի համար կարագը հարել շոկոլադա-ընկուզային մածուկի հետ։

Հավաքել տորտը՝ շերտերը պատելով տարբեր կրեմներով։ Կրեմ քսել նաև կողքերի և վերևի վրա՝ զարդարելով ըստ ցանկության։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!