Շոկոլադե թխվածքաբլիթ` ճաքերով. դրախտային համ ունի

Անչափ համեղ շոկոլադե թխվածքաբլիթ, որը հաստատ կուտեք միանգամից ու չեք ցանկանա որևէ մեկի հետ կիսվել: Փափուկ նուրբ և շոկոլադե այս բաղադրատոմսը հասարակ է և այն կարող է նույնիսկ փոքր երեխան պատրաստել:

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 150 գ

Շաքարավազ՝ 160 գ

Կակաո՝ 50 գ

Վանիլին՝ 10 գ

Աղ՝ 1 պտղունց

Սերուցքային կարագ՝ 100 գ

Ձու՝ 2 հատ

Փխրեցուցիչ՝ 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Կակաոն, շաքարավազը, աղը և վանիլինը խառնել փափկացրած սերուցքային կարագի հետ՝ ավելացնելով ձու, ալյուր և փխրեցուցիչ: Խառնել մինչ միասեռ դառնա: Դնել սառնարանը մեկ ժամով, որպեսզի խմորը պնդանա:

 

Խմորը պետք է պնդանա այնքան, որ իրենից հնարավոր լինի գնդիկներ պատրաստել 25-30 գ: Պատրաստի գնդիկները շաղախել շաքարի փոշու մեջ, դնել սիլիկոնի կամ թխելու թղթի վրա կամ գնդիկների արանքում՝ հեռավորություն թողնելով:

Այդ դեպքում դրանք կմեծանան իրենց չափսով և շատ ծավալուն կստացվեն թխելու ընթացքում: Թխել 15-20 րոպե՝ 180 աստիճանի ներքո: Թխվածքաբլիթը թողնել մի փոքր սառչի, դրանից հետո նոր հանել ջեռոցի կաղապարից :

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: