«Երիցուկ՝ միջուկով»․ գեղեցիկ ու ախորժելի պիրոգ

Հիանալի պիրոգ՝ «Երիցուկ՝ միջուկով», որը կդառնա ձեր ընտանիքի սիրելի ուտեստը։

Անհրաժեշտ է

Խմոր

Մածուն՝ 200 մլ

Սպիտակուց՝ 1հատ

Կարագ՝ 30 գ

Շաքարավազ՝ 1 ճ/գ

Աղ՝ 1թ/գ

Խմորիչ՝ 1թ/գ

Ալյուր՝ 400-450 գ

Բուսայուղ՝ 25 մլ

Միջուկ

Կաթնաշոռ՝ 200 գ

Կարտոֆիլ՝ 300 գ

Կանաչ սոխ՝ 8 ճյուղ

Աղ՝ 1/2 ճ/գ

Դեղնուց՝ 1 հատ

Ջուր՝ 1 ճ/գ

Քունջութ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Մածունը, կարագը, սպիտակուցը, աղը, շաքարավազն ու խմորիչը միավորել։ Ներմուծել ալյուրն ու խմոր հունցել։ Ավելացնել բուսայուղը, ծածկել՝ թողնելով 1,5 ժամ։ Խաշած կարտոֆիլը ճզմել, ավելացնել կաթնաշոռը, կանաչ սոխը, աղն ու բիբարը։ Միջուկը կիսել ութ մասի ու գնդեր ձևավորել։

Խմորը նույնպես կիսել ութ մասի և գնդեր ձևավորել, ձեռքերով ձգել՝ շրջանի վերածելով, դնել մեջը միջուկ-գնդիկը, հավաքել ծայրերը ու դնել կաղապարի մեջ՝ կարով ներքև։ Այդպես ծաղիկ ձևավորել։ Ձվին ջուր ավելացնել ու պատել ծաղիկը՝ վրայից ցանելով քունջութը։ Թխել 180 աստիճանով՝ 35 րոպե։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: