Բալով հիանալի տորթ․ անպայման փորձեք այս փափուկ հրաշքը

Այս հիանալի տորթն անչափ համեղ է ու գեղեցիկ։

Խմոր

Ալյուր՝ 450 գ

Մարգարին՝ 250 գ (72% յուղայնություն)

Թթվասեր՝ 250 գ

Ձվի դեղնուց՝ 4 հատ

Փխրեցուցիչ՝ 1 ճ/գ

Միջուկ

Ձվի սպիտակուց՝ 4 հատ

Շաքարավազ՝ 180 գ

Օսլա՝ 1 ճ/գ

Բալ՝ 500 գ

Կակաչի սերմ՝ 250 գ

Կրեմ

Թթվասեր՝ 250 գ

Շաքարավազ՝ 180 գ

Բալի ժելե՝ 70 գ

Կարագ՝ 300 գ

Պատրաստման եղանակը

Ալյուրը խառնել փխրեցուցչի և մարգարինի հետ՝ ներմուծելով թթվասեր և դեղնուց, հունցել փափուկ խմոր և բաժանել 6 մասի։ Լավ է անել դա երեկոյան, որպեսզի խմորը գիշերը մնա սառնարանում։ Սպիտակուցը հարել՝ աստիճանաբար լցնելով շաքարավազը, որպեսզի կայուն փրփուր դառնա։ Խմորից շերտեր գրտնակել՝ պատելով սպիտակուցով։

Շերտերից մեկի վրա դնել բալը, ապա վրայից մյուս շերտը։ Նույնը կրկնել կակաչի զանգվածով։ Արդյունքում ստացվում է երրեք կրկնակի շերտ՝ երկուսը բալով և մեկը կակաչով։ Թխե ջեռոցում՝մինչ կարմրի՝ 180-190 աստիճանի ներքո։

Կրեմի համար խփել թթվասերը՝ կարագի ու շաքարավազի հետ, ավելացնել թարմ պատրաստած չսառած ժելե։ Շերտերը հերթով պատել կրեմով ու դնել սառնարանը 5-6 ժամով։ Զարդարել օրինակ բալի հատիկներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!