Ինչպես ազատվել լվացքի մեքենայի սև բորբոսից

Յուրաքանչյուրը կարող է նման խնդրի բախվել․ նոր լվացած հագուստից տհաճ հոտ է գալիս։ Խնդիրը սնկերն են՝ լվացքի մեքենայի ռետինե օղակի և փոշու համար նախատեսված մասում։ Սնկի այդ տեսակը կոչվում է սև բորբոս, որը շատ վնասակար է առողջության համար։ Դրա առաջացման և տարածման համար հիանալի միջավայր է խոնավությունը, որտեղ և դրված է սարքը։ Այն կարող է զարգանալ նաև ոչ լրիվ թափված ջրի և հաճախակի 30-40 աստիճանով լվացք անելու դեպքում։

Սնկից ազատվելու համար անհրաժեշտ է քլոր պարունակող լվացքի միջոց և 25 գրամ լիմոնի աղ։ Նախ անհրաժեշտ է խոնավ շորով մաքրել սունկը, այնուհետև քլոր պարունակող միջոցը տարածել ռետինե մասին և փոշամանի ողջ տարածքով։

Փակել դռնակը և թողնել 2-3 ժամով, ապա միացնել պարզաջրման ռեժիմով։ Դրանից հետո փոշու ամանի մեջ լցնել լիմոնի աղը և միացրել առավելագույն ջերմությամբ ջրով լվացքի ռեժիմ։ Սև բորբոսից ընդմիշտ ազատվելու համար կրկնել այս ամենն ամսվա մեջ մի քանի անգամ։

Рейтинг
( 4 оценки, среднее 3.75 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!