«Թռչնի կաթը»՝ ժելատինի հիմքով․ անմահական համեղ աղանդեր՝ առանց թխելու

Վանիլային և շոկոլադե մուսսը «Թռչնի կաթն» անկրկնելի են դարձնում։ Սա հայտնի տորթի ժելատինով տարբերակն է՝ առանց թխելու: Երաշխավորում ենք՝ բոլորը գոհ կլինեն։ Անպայման պետք է փորձել, քանի որ այդ համն անփոխանցելի է:

Անհրաժեշտ է

Շոկոլադե մուսս

Շաքարավազ՝ 5 ճ/գ

Կակաո՝ 5 ճ/գ

Ժելատին՝10 գ

Ջուր՝ 230 մլ

Կաթ՝ 5 ճ/գ

Վանիլային մուսս

Կաթ՝ 230 մլ

Վանիլին՝ 20 գ

Ժելատին՝ 15 գ

Սերուցք 33 %` 500 մլ

Թթվասեր` 400 գ

Շաքարավազ` 200 գ

Պատրաստման եղանակը

Վանիլային մուսսի համար խառնել կաթը, վանիլինը և ժելատինը, եփել միջին կրակի վրա՝ մինչև գոլորշու հայտնվելը՝ անընդհատ խառնելով։ Հանկարծ չեռացնել: Հանել մուսսը կրակից և սառեցնել: Սերուցքը հարել՝ մինչ միջին փափկություն: Առանձին հարել թթվասերն ու շաքարավազը: Մաս-մաս հարած սերուցքը խառնել թթվասերի հետ, ավելացնել տաք կաթնային խառնուրդը՝ անընդհատ հարելով հարիչով՝ ցածր արագության տակ: Ջեռոցի կաղապարը յուղել, այնտեղ դատարկել մուսը, ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանը՝ մինչ մուսսի վերևի շերտը սառչի:

Շաքարավազը և կակաոն խառնել, ավելացնել ջուր, կաթ, լավ խառնել և եռացնել՝ անդադար խառնելով: Լցնել վանիլային մուսսի վրա, կրկին փակել և թողնել սառնարանում՝ մինչ սառչի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!