Ավելորդ քաշի դեմ պայքարը քանդեց նրանց ընտանիքը․ տխուր պատմություն

ԱՄՆ-ում ապրող այս ամուսնական զույգը բավականին երջանիկ էր, մինչ մի օր չորոշեց դուրս չգալ տնից և ուտել բարձր կալորիականությամբ սնունդ։ Երբ յուրաքանչյուրի քաշն անցավ 130 կգ-ն, զույգն արդեն դժվարություններ էր զգում առօրյա կյանքում։ Նրանց համար դժվար էր տեղաշարժվելը, հոգ տանելը միմյանց նկատմամբ։ Ամուսինները գիտակցում էին, որ սխալ ապրելակերպ են վարում և որոշեցին հրաժարվել բարձր կալորիականությամբ սննդից և զաբղվել սպորտով։ Ամուսինը գնում էր իր ընտրած ուղով, իսկ կինը մեկ շաբաթ անց հրաժարվեց մարզումներից՝ վերադառնալով սիրելի ֆաստֆուդ ուտելու սովորությանը։ Ամուսինը նիհարում էր, կինը՝ քաշ հավաքում։ Նայելով ամուսնու հաջողություններին՝ կինը զայրանում էր և վեճի թեմաներ փնտրում։ Տղամարդն օրեցօր բարետես էր դառնում՝ կնոջը հիշեցնելով մարդկանց, որոնք նախկինում ծաղրում էին իրեն և կինը վեճի էր բռնվում։ Զույգը շփվում էր միայն հաղորդագրություններով։

Կինն օրեցօր գիրանում էր, իսկ ամուսինը ձգտում շտկել հարաբերությունները։ Մի պայծառ օր տղամարդը համացանցում գտավ կնոջ նոր էջը՝ բոդիպոզիտիվի մասին։ Գեր կինը նշում էր, որ չի ցանկանում փոխվել՝ իրեն լավ զգալով այդ մարմնի մեջ։ Տղամարդը թեև շարունակում էր ամուսնությունը պահպանելու համար փորձեր անել, կինը, չգնահատելով նրա քայլերը, ամուսնալուծվելու դիմուն ներկայացրեց՝ այդ մասին ամուսնուն տեղեկացնելով հաղորդագրությամբ։ Փաստորեն նիհարել-չնիհարելու հարցն ամուսնալուծության պատճառ է դարձել։ Հուսանք՝ ամուսինները կհաշտվեն և կվերամիավորվեն։ Բոդիպոզիտիվ լինելը հիանալի է, բայց երբ դա չի ազդում հարաբերությունների վրա։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: