«Տիրամիսու» տորթի փորձված բաղադրատոմսը, որով արժե պատրաստել այս հրաշքը

«Տիրամիսու» տորթը բոլորն են սիրում։ Առաջարկում ենք փորձված բաղադրատոմսը։

Անհրաժեշտ է

Բիսկվիթ

Ձու՝ 6 հատ

Շաքարավազ՝ 180 գ

Ալյուր՝ 110 գ

Շաքարի փոշի՝ 50 գ

Կրեմ

Սերուցք 33%՝ 500 գ

Թթվասեր՝ 800 գ

Շաքարի փոշի՝ 200 գ

Նաև

Սուրճ՝ 10 գ

Ջուր՝ 200 մլ

Շոկոլադ՝ 20 գ

Կակաո՝ 20 գ

Պատրաստման եղանակը

«Սավոյարդի» թխվածքաբլիթի համար սառեցրած սպիտակուցները հարել 10 րոպե՝ մինչ լավ փրփուր առաջանա։ Աստիճանաբար ներմուծել շաքարավազ՝ շարունակելով հարել 3-4 րոպե։ Առանձին հարել դեղնուցները՝ մինչ սպիտակ դառնան։ Ներմուծել հարած սպիտակուցները և ալյուրը։ Հյուրաշագործային պարկիկի միջոցով երկարավուն թխվածքաբլիթներ դնել կաղապարի վրա, ցանել շաքարափոշի և թխել 8 րոպե՝ 200 աստիճանի ներքո։

Սառեցրած սերուցքը հարել, ներմուծել թթվասերն ու շաքարի փոշին։ Լուծվող սուրճ պատրաստել, թխվածքաբլիթները թաթախել մեջը և շարել մատուցամանի վրա՝ 6-ական՝ երկու շերտով, շոկոլադ քերել ու վրայից դնել կրեմի կեսը, հետո կրկին «Սավոյարդին»՝ երկու շերտով ու շոկոլադը, վրայից էլ՝ կրեմը։ Տորթի կողքերը թխվածքաբլիթ շարել՝ մի փոքր կրեմապատելով այն։ Վերևից կակաո ցանել և դնել սառնարանը՝ 3-5 ժամով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: