Նրբահամ ու դիետիկ պեչենիներ պատրաստելու հրաշալի տարբերակ

Նրբահամ ու դիետիկ այս պեչենիները ստանալու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենանալ ամենամատչելի հետևյալ մթերքները.

Մեկ հարած հավկիթին ավելացնում ենք կաթի ու շաքարի որոշակի չափաբաժին՝ հասցնելով միասեռության: Միասեռ զանգվածին շարունակում ենք հավելել նշված մթերքների մնացած մասը:

Նախօրոք ստանալ ալյուրի ու փխրեցուցչի չոր, բայց համասեռ խառնուրդ, որն էլ ավելացնել վերը ստացած միասեռ զանգվածին:

Ոչ կպչուն, պնդոտ խմորային մասսան գնդի վերածել ու գրտնակով բարակավուն բացել: Բացված շերտը քառակուսաձև կտորների բաժանել ձևավոր բերան ունեցող դանակի օգնությամբ:

Համաչափ քառակուսիներ ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել թղթե շաբլոններից:

Յուրաքանչյուր քառակուսաձև կտորի վրա փայտիկի կամ պատառաքաղի օգնությամբ փոսիկներ անել: Խոհանոցային փոխադրիչի միջոցով կտորները փոխադրել համապատասխան թավա ու թխել մոտ տասը րոպե:

Տանը ստացվող այս հրաշալի դիետիկ պեչենիները նրբահամ են ու հաճելի և տաք, և սառը վիճակում: Փորձելով՝ կհամոզվեք ինքներդ:

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: