Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ո՞վ է նրա ընտրյալը․ բացառիկ և ուշագրավ մանրամասներ

Քաղաքական ասպարեզում հեղափոխության օրերին ու դրանից հետո հայտնի ու հեղինակավոր դարձած գործիչ Մխիթար Հայրապետյանը համարվում է ժամանակի ամենից ցանկալի փեսացուներից մեկը։ Նա արևելագետի մասնագիտություն է ստացել։

Նշենք, որ այս ընտանիքում հայտնի է ոչ միայն Մխիթարը, այլ նաև Հայկ Ստվեր կեղծանվամբ հայտնի նրա եղբայրը, որը երաժիշտ է։

Հեղափոխությունից հետո Մ․ Հայրապետյանը, ինչպես հայտնի է, մի շրջան զբաղեցրել է Սփյուռքի նախարարի պաշտոնը, որի շրջանակներում էլ զբաղվում էր նաև Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչներին հայաստանյան ծրագրերում ներգրավելու հարցերով։

Հենց այդ ժամանակ էլ նա ծանոթացել է բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդների հետ։ Երիտասարդների թվում է եղել նաև Լուսի Վանա Կարապետյանը, որի հետ Մխիթարն ավելի ջերմ շփումներ է ունեցել։ Նրանց հարաբերությունները սիրո են վերածվել։ Շուտով զույգը որոշել է ամուսնանալ։

Հայտնի է, որ նրանց պսակադրության արարողությունը կազմակերպվելու է Սաղմոսավանքում, իսկ հարսանյաց արարողությունը՝ Արմենիա Վայն ռեստորանային համալիրում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: