Հայուհու և չինացու որդին, որն իր «խելահեղ» նախագծերով փոխեց աշխարհը. բացառիկ մանրամասներ

Համաշխարհային հռչակ ունեցող Դավիթ Յանի մայրը հայուհի է, իսկ հայրը՝ չինացի։ Դավիթը ծնվել ու մեծացել է Հայաստանում։ Նրա մայրը թատրոնի հուշարար էր, իսկ հայրը, որ ժամանակին Հայաստանում ապրող բացառիկ չինացիներից մեկն էր, աշխատում էր համալսարանում։

Դավիթը նախ սովորել է սովորական դպրոցում, իսկ հետո՝ ֆիզմաթ դպրոցում, որտեղ խորացրել է գիտելիքները։ Շուտով իր համառության շնորհիվ Դավիթն ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, որտեղ տքնաջան աշխատանքի շնորհիվ ոչ միայն կրթություն, այլ լուրջ հմտություններ է ձեռք բերել։

Դեռ մանուկ հասակից իր մարզիչի շնորհիվ կամքի ուժ և ինքն իրեն չխղճալու կարողություն ձեռք բերած երիտասարդը համագործակցում է Ալեքսանդր Մոսկալյովի հետ՝ ստեղծելով Lingvo կոչվող էլեկտրոնային հանրահայտ բառարանը, որը պետք է մեծ հայտնիություն նվաճեր։

Հաջորդ տարի ընկերները ստեղծեցին Էբբի՝ ABBYY հայտնի տեքստերի ճանաչման համակարգը, որը կենսունակ է մինչ այսօր և ծանոթ է շատերին: Դավիթն այժմ «Այբ» հիմնադրամի հիմնադիրն է․ նրան հաճույք է պատճառում կենդանացնել երկաթը։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: