Նոր տարին նոր կերպարով սկսել, երևի թե, յուրաքանչյուր կին երազում է այդ մասին, այն էլ ոճաբանների ձեռքով փոխելով սանրվածքը ու արտաքին տեսքը:
Իվաննայի բախտն իրապես բերել է, քանի որ ոճաբանները աշխատել են նրա հետ: 37-ամյա Իվաննան աշխատում է տրամվայի վարորդ։
Նա ավելի մեծ տարիքի տեսք ունի քան իրականում քանզի չի հասցնում իր խնամքին դիմահարդարմանը և վարսահարդարմանն ուշադրություն դարձնել: Եվ ահա կինը լիովին կերպարանափոխվել է։ Լուսանկարից երևում է, որ նա մինչ կերպարանափոխությունը սովորական տեսք ուներ՝ ջինս, շապիկ և ժակետ էր կրում։ Իվաննան ասում է, որ նման տեսք ունի ամեն օր:
Իվաննան սկսել է աշխատել 14 տարեկանից։ Նա միայնակ հոգ է հատնում իր 2 որդիների մասին: Կինը երկար ժամանակ է, ինչ տրամվայ է վարում, և իր աշխատանքն իրեն դուր է գալիս, բայց հիմա կնոջ կյանքում տղամարդ է հայտնվել, որի համար նա ցանկանում է շլացուցիչ տեսք ունենալ:
Իվաննան սովոր էր միայն հարմարավետ հագուստ կրել և ընդանրապես չգիտի, թե ինչ է բարձրակրունկ կոշիկները ու զգեստները, չնայած որ դրանք նրան բավականին սազում են: Հարազատները ու ընկերներն իրապես շշմած էին՝ տեսնելով Իվաննայի տեսքը, իսկ Իվաննան պարզապես բառեր չէր գտնում, երբ տեսավ իր արտացոլանքը հայելու մեջ: