Թարմ կաղամբով ամենօրյա և տոնական աղցանի հրաշալի տարբերակ

Առաջարկվող թարմ, մատղաշ կաղամբով աղցանը հրաշալիորեն կարող է հավասարապես ձեր թե՛ տոնական, թե՛ ամենօրյա սեղանը զարդարել՝ միաժամանակ աչքի ընկնելով իր առողջարարությամբ ու օգտակարությամբ:

Աղցանը ստանալու համար հարկավոր է ունենալ հետևյալ մի քանի մթերքները.

Հասկանալիորեն նախ մանրատում ենք շերտերով թարմ, մատղաշ կաղամբը: Սոխի ընտրության հարցում նախապատվությունը տալիս ենք հաստ ցողուն ունեցող սոխին: Այն իր համային հատկանիշներով ու կծվությամբ շատ ավելի մեղմ ու դուրեկան է, իսկ գունային երանգավորմամբ հրաշալի ներդաշնակվում է կաղամբի հետ:

Կռաբի (ծովախեցգետնի) ձողիկներ ենք մանրատում, ապա քերում պանիր, որոնք էլ հավելում ենք ընդհանուր մասսային:

Մածուկային խառնուրդը ստանում ենք թթվասերի, քաղցրահամ մանանեխի, սխտորի փոշու և աղի միախառնումից:

Այս ամենը մանրամասնորեն ու համաչափորեն խառնելով ստանում ենք բավարար ծավալով, համեղ, կալորիականությամբ ոչ շատ հարուստ աղցանային տարբերակ:

Այն միևնույն ժամանակ շատ հագեցնող ու արագ կշտացնող աղցան է, որի համից անհնար է կշտանալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: