Անմահական բալով տորթ՝ հեշտ ու արագ պատրաստվող

Տորթն ստացվում է իսկապես անմահական՝ շոկոլադե բիսկվիթ՝ օշարակով, բալի թթվություն, նուրբ կաթնաշոռային կրեմ։ Հիասքանչ տորթ, այն էլ 30 րոպեում պատրաստվող։

Պատրաստման եղանակը

Շաքարավազա-ձվային խառնուրդը հարել մինչ սպիտակ դառնա՝ ավելացնելով փափկեցրած կարագը։ Ավելացնել կակաոյի, ալյուրի, փխրեցուցիչի խառնուրդը։ Խմորի շերտը թխել 220 աստիճանում՝ 8 րոպե։

Կիսել 4 մասի, ծայրերի մնացորդները փշրել բլենդերում։ Բալը, շաքարավազը եփել 5 րոպե և հանել հատիկները։ Կաթնաշոռը բլենդերել խտացրած կաթով։

Շաքարափոշին կարագի հետ հարել 5 րոպե՝ ավելացնելով կաթնաշոռային զանգվածը։ Հավաքել տորթը՝ բիսկվիթը պատելով օշարակով։

Բիկվիթի շերտի վրա քսել կրեմը և դնել բալի հատիկները։ Ողջ տորթը պատել կրեմով, զարդարել փշուրներով և թողնել 1 ժամ սառնարանում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: