Հարսանիքը Հնդկաստանում ավելին է, քան ուղղակի միջոցառումը։ Այն ամեն ինչից վեր է և կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Հարսանիքն այնտեղ շատ թանկ հաճույք է այդ պատճառով բոլոր ընտանիքներին չէ, որ այն հասանելի է, իսկ եթե աղջիկը հարուստ ընտանիքից չէ, ապա կարող է նույնիսկ առանց ամուսնու մնալ, քանի որ նրա հետ ոչ մեկ չի ամուսնանա: Սակայն Հնդկաստանում հայտնվել է մի մարդ, ով լուծում է այդ խնդիրները։
Նրա անունը Մախեշ Սավանի է: Մեծահարուստը բարձր սոցիալական պատասխանատվության տեր մարդ է, գործարար է և շատ առատաձեռն է: 2010 թվականից սկսած նա զանգվածային հարսանիքներ է անցկացնում այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում իրենց դա թույլ տալ: Այս տարի նման պատվի է արժանացել 271 որբ աղջիկ, որոնք ոչ միայն ամուսին են ձեռք բերել, այլև հիասքանչ հարսանիք՝ բոլոր ավանդույթներով և շքեղությամբ:
Ծախսն այդքան էլ մեծ չէ, եթե հարսանիքը զանգվածային անցկացնեն, քանի որ առանձին-առանձին անսահման թանկ է այդ ամենը:
Սավանին ասում է, որ խնդիրը փողը չէ, այլ իր ժողովրդի հանդեպ սերը ու հոգատարության զգացումը։ Հարսանիք անցկացնելով՝ նա նաև հնարավորություն է ստանում կառուցել ինչ-որ մարդկանց կյանքը։
Դա հատկապես նկատելի է, քանի որ տարեց տարի ավելի ու ավելի շատ աղջիկներ են հավաքվում՝ ամուսնանալու համար: