Այս կինը պատմել է՝ ինչպես է ապրում առանց լեզվի

Իրինա Ժուչկովան անսովոր վիրահատություն է տարել։ 32-ամյա կնոջ կյանքը լիովին փոխվել է, երբ իր լեզուն հեռացրել են։ Երկու տարի առաջ նա չէր կարող պատկերացնել, որ օնկոհիվանդությունը կփոխի իր առօրյան։ Ժուչկովան լեզվաբան է, տիրապետում է երեք լեզվի և աշխատում էր այդ ոլորտում։ Չարորակ ուռուցքի հայտնաբերումից հետո նա երկու անգամ վիրահատվել է, սակայն հիվանդությունը վերադարձել է և որոշվել է հեռացնել լեզուն։

Զարմանալի է, բայց Իրինան չի զրկվել խոսելու ունակությունից, ուղղակի խոսքը վատ հասկանալի է դարձել։ Կինը, հոգնելով, որ իրեն անընդհատ խնդրում են կրկնել ասածը կամ ձևացնում են, որ հասկացել են իրեն, նախընտրում է արտահայտվել կարճ ու հասարակ բառերով։ Ցավոք, Իրինայի կյանքը սահմանափակվել է որոշ դեպքերում․ նա չի կարող փողոցում ազատ խոսել, խանութ գնա, նաև չի գնում սրճարաններ և ռեստորաններ, քանի որ ուտելու գործընթացը գեղեցիկ չէ։

Չնայած կյանքի դժվարություններին, Իրինան չի իջեցրել է ձեռքերը։ Ներկա պահին նա գրավոր թարգմանություններ է անում և ուսումնասիրում է հոգեբանությունը։ Նա մտադիր է բարելավել լեզվի գիտելիքները։ Բոլոր հարցերում իրեն աջակցում է սիրելի ամուսինը՝ Իլյան։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: