«Իմ քույր»․ հուզիչ երգ՝ Սոնա Ռուբենյանի կատարմամբ

Հրաշալի ձայնային տվյալներով գեղեցկուհի երգչուհի Սոնա Ռուբենյանը պրեմիերա է ներկայացրել՝ «Իմ քույրը»։ Խոսքերի հեղինակը, ինչպես միշտ, Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Կարեն Սևակի ու Սոնա Ռուբենյանի, գործիքավորումը՝ կրկին Կարեն Սևակի։

Սոնան այնքան հուզիչ կատարում է ներկայացրել, որ յուրաքանչյուր մարդ, ով քույր ունի, անշուշտ կհուզվի․ «Սիրո վահան ու պահապան ունես, իմ հրեշտակ»,- այս բառերն իրոք ամեն ինչ արժեն։

Երևի թե յուրաքանչյուրի համար քույր ունենալն իրապես մեծ երջանկություն է՝ ողջ կյանքի համար։ Քրոջից ջերմ ու մտերիմ մարդ երևի թե չկա, նա միշտ մարդու կողքին է՝ և՛ դժվար պահերին, և՛ բերկրալի։ Սոնան էլ է համամիտ․ «Հեռու լինես թե մոտ, գիշեր լինի թե առավոտ, միշտ քո կողքին ենք մենք հանկարծ չզգաս դու կարոտ։ Երջանկություն է ունենալ կյանքում քեզ պես մաքուր, լույսն ու սերն իր սրտում պահող ի՛մ քույր»։

Սոնան իրապես աննկարագրելի նուրբ ու գեղեցիկ է կատարում երգը։ Ամեն հնչյուն կարծես խոցում է ու խոցելով ջերմացնում սիրտն ու հոգին, միտքն ու հիշողությունները։ Շատերն են այս հիանալի բառերի մեջ գտնում իրենց քույրերին ու ջերմագին զգացողությամբ հաստատում երջանիկ լինելու իրենց առավելությունը։

Рейтинг
( 4 оценки, среднее 3.75 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: