Երեխաներս հայերեն գիտեն. Վաչե Ամարյանը խոսել է արմատների և ընտանիքի մասին

Հայազգի սիրված ու ակտիվ երաժիշտ Վաչե Ամարյանը ապրում է Ռուսաստանում, բայց նրա արմատները Սյունիքում են․ այստեղ է ապրում Վաչեի հայրը, ում Հայաստան այցելելիս առաջինը տեսակցում է տղան։

Վաչեն երեք զավակների հայր է։ Նրա երկու տղաները խոսում են ռուսերեն, սակայն նաև հայերեն գիտեն, չնայած որ լիարժեք չեն կարողանում խոսել հայերեն։ Վաչեն նպատակադրված է, որ հընթացս կկատարելագործի զավակների հայերենը։

Իսկ կրտսեր զավակը՝ Վիկտորիան, դեռ առհասարակ խոսել չգիտի, չի կարողանում։ Վաչեն ամուսնացած է Աննայի հետ, ով մասնագիտությամբ անգլերենի ուսուցիչ է։ Վաչեի և կնոջ հարաբերությունները շատ ջերմ են։

Շատերին է հետաքրքրում, թե արդյոք Աննան չի խանդում Վաչեին։ Վաչեն այդ հարցին միշտ պատասխանում է, որ կինը գիտի իր սկզբունքների մասին, իսկ իր համար ամենակարևորն իր ընտանիքն է։

Վաչեն առաջնորդվում է լավ գործ ու լավ անուն թողնելու սկզբունքով։ Նրա մասին պատմող նյութը՝ կից։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: