«Վերջին նկարը». որտե՞ղ է վերջին օրերն անցկացրել Արթուր Գրիգորյանը, ո՞ւմ հետ և ինչպե՞ս

Արթուր Գրիգորյանի սիրելի աղջիկը՝ Մանեն, շարունակում է իր ամեն օրը լցնել հայրիկի մասին պատմություններով, նրա մասին հիշողություններով՝ անդրադառնալով հայրիկի հետ կապված տարբեր թեմաների։

Մանեն տեղադրել է նոր լուսանկար՝ գրելով, որ այն վերջին կադրն է, որ արված է երգահան, կոմպոզիտորի կենդանության օրոք։ Մանեի հրապարակումից հասկանալի է դառնում, որ կոմպոզիտորը իր կյանքի վերջին հատվածը անցկացրել է հանգստի մեջ։

Գրիգորյանների ընտանիքը ամանորին գնացել է Եգիպտոս, որտեղ էլ նրանք դիմավորել են Նոր տարին։ Մանեի տեղադրած կադրը հենց Եգիպտոսում էլ արված է։ Կադրում Մանեն իր աղջնակի հետ է նկարվել Արթուր Գրիգորյանի հետ։

Եգիպտոսի կադրն հենց հունվարի մեկին է արվել։ Մինչ այդ էլ Մանեն կադրեր էր տեղադրել Սևանից։ Նրանք ամռան ընթացքում էլ Սևանում են իրենց հանգիստն անցկացրել։

Հայրիկի հետ կապված և նրան կորցրած Մանեն մեծ դժվարությամբ է փորձում վերադառնալ աշխատանքային գործունեությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: