Տորթ «Նուտելլա». անհավանական համեղ շոկոլադային տորթ

Տորթի խմորային մասսան ստանալու համար.

Չոր բաղադրիչների միախառնումից ստացված ալրային խառնուրդի մեջտեղում փոսիկ անել, որի մեջ լցնել մնացած բոլոր թաց բաղադրիչները: Լցնել նաև նախապես պատրաստված ու սառեցված բավականին պինդ, թունդ լուծվող սուրճի մեկ բաժակ:

Այս խառնուրդը հարիչով հասցնել միասեռության ու երեք հավասարաչափ մասերի բաժանել ստացված խմորային զանգվածը, որոնք էլ առանձին-առանձին թխել համապատասխան տարրայի մեջ:

Թխված շերտերը սառեցնել ու հեռացնել վերևի ուռուցիկ մասը: Ապա դրանք միավորել կրեմային խառնուրդով:

Փափկած սերուցքային կարագի հետ մինչ համասեռ դառնալը հարել նախ եփած խտացրած կաթը, ապա այս մասսային ավելացնել նաև նախապես ստացած շոկոլադային մածուկը: Այն կարելի է ստանալ շոկոլադային սալիկի ու գոլ կաթի միախառնուրդից: Կարելի է այն փոխարինել պարզապես Նուտելլայի մածուկով:

Վերջում ստացված շրջանաձև տորթի կողքերը պատել իսկզբանե հեռացված վերևի կլորակներից ստացված փշրանքներով: Կարելի է վերևի հատվածում էլ կրեմային փնջեր ստանալ:

Առավել հանգամանալից՝ ստորև:

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: