Տեսեք՝ ինչպիսին են հիմա 13 տարի առաջ ծնված հնգյակ աղջնակները

Երեխաներն Աստծո պարգև են և պետք է գնահատել հայր կամ մայր դառնալու առաքելությունը: Այդպես եղավ Արթմակինյյախների ընտանիքի՝ Դմիտրիի և Վարվարայի հետ: Նրանք հանդիպեցին ուսանողական տարիներին, սիրահարվեցին միմյանց և հանդիպեցին մի քանի տարի, ինչից հետո որոշեցին ամուսնանալ: Դմիտրին

ինստիտուտում էր աշխատում՝ որպես դասախոս, իսկ Վարյան դպրոցի ուսուցչուհի էր: Վարյան հղիացավ և երեխա ծնեց, բայց մի քանի օր անց երեխան մահացավ՝ հիվանդության պատճառով:

Դրանից հետո կինն սկսեց հաճախել վերականգնողական թերապիայի, որպեսզի կրկին փորձի հղիանալ, և նա դա արեց: Երբ զույգն ուլտրաձայնի եկավ, նրանց ասացին, որ նրանք կդառնան հինգ երեխաների ծնողներ: Մի՞թե դա հրաշք չէ:

Այնուամենայնիվ, բժիշկները նախազգուշացրել են, որ երեխաների զարգացման և մայրիկի առողջության ռիսկ կա՝ առաջարկելով ազատվել առնվազն երկու պտղից, բայց Դիման և Վարյան չեն համաձայնել։

Մոսկվայի բժիշկները չէին ցանկանում այդպիսի բեղմնավոր մորը վերցնել պատասխանատվության տակ, իսկ զույգը փող չուներ արտասահմանյան մասնագետների համար: Նրանք սոցիալական ցանցերում դրամահավաք կազմակերպեցին և, բարեբախտաբար, անհրաժեշտ գումարը հավաքվեց:

Հղիության 15-րդ շաբաթում Վարվարան մեկնեց արտերկիր:
Այնտեղից նա վերադարձավ հինգ առողջ աղջիկների հետ: Մոսկվայում նրանց անակնկալ էր սպասում՝ նոր՝ չորս սենյականոց կահավորված բնակարանի բանալիներ:

Ծնողները պարզապես ուրախ էին, քանի որ նրանց երկուսենյականոց բնակարանը չափազանց փոքր էր: Դմիտրին իր կնոջը ակտիվորեն օգնում էր դուստրերի դաստիարակության հարցոմ։

Այժմ աղջիկները 13 տարեկան են, նրանք գնում են դպրոց և շատ ջերմ են միմյանց հետ:

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: