«Ծանոթացեք փոքրիկ Ադրիանան է: Ծնվել է փետրվարի 3-ին՝ 25 շաբաթական ժամկետում 750 գրամ քաշով․․․» հուզիչ պատմություն

«Շենգավիթ» ԲԿ-ի հարթակում գրված է․ «Ծանոթացեք փոքրիկ Ադրիանան է: Ծնվել է փետրվարի 3-ին՝ 25 շաբաթական ժամկետում 750 գրամ քաշով։

Ծնվելու առաջին իսկ պահից գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի «Նորածնային եւ անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման» բաժանմունքում՝ նեոնատոլոգ Աննա Այվազյանի խնամքի ներքո, ով 67 օր շարունակ պայքարել է փոքրիկի կյանքի համար։

Փոքրիկի առողջական վիճակը կյանքի առաջին օրերին գնահատվել է ծայրահեղ ծանր։ Ունեցել է մի շարք առողջական խնդիրներ, սակայն Աննա Այվազյանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացել է հաղթահարել այդ ամենը։

Արդեն մեր սուպեր հերոս Ադրիանան կշռում է 1.860 կգ և պատրաստվում է մայրիկի հետ տուն գնալ։ Անհաս նորածինները, «Շենգավիթ» ԲԿ-ի «Նորածնային եւ անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման» ծառայության ղեկավար, բ․գ․թ․ Հակոբ Մելքումյանի գլխավորությամբ, գտնվում են ապահով և անվտանգ պայմաններում։

Քանի որ բաժանմունքը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, իսկ վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքն իրականացնում են պրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր իրենց գործի իրական նվիրյալներ են»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!