Անթառանյաններ։ Մենք ենք մեր երեխեքն ու մեծերը․․․ ահա թե ինչպիսի ընտանեկան լուսանկար է տեղադրել Էրիկ Անթառանյանը

Հանրահայտ հաղորդավար Էրիկ Անթառանյանը ընտանեկան լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է Անթառանյաննների ընտանիքի ողջ հմայքը։ Այստեղ կարելի է տեսնել Անթառանյանների ավագ ու կրտսեր ներկայացուցիչներին։ Նրանք հավաքվել են մի հարկի ներքո, իսկ Էրիկն առիթը բաց չի թողել պահն անմահացնելու համար։

Լուսանկարում ընտանիքի երեխաներով շրջապատված կարելի է տեսնել մանկական օրթոպեդ, ողնաշար վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Անթառանյանին և նրա տիկնոջը՝ Աննա Վելիցյանին։ Էրիկի կողքին նրա կինն է՝ Իզաբելլան։

Նշենք, որ Էրիկի կինը՝ Իզաբելլա Մանասարյանը դիվանագետ, ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանի դուստրն է։ Իզաբելլան և Էրիկը բավականին հետաքրքիր ճանապարհ են անցել մինչ ընտանիք կազմելը, իսկ այօր երկու բալիկ են մեծացնում։

Էրիկն իր տեղադրած լուսանկարին կից գրել է․ «Անթառանյաններ։ Մենք ենք, մեր երեխեքն ու մեծերը»։ Էրիկ Անթառանյանի սոցհարթակին հետևող օգտատերերը գովեստի խոսքեր են շռայլել Անթառանյան ընտանիքի հասցեին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: