Այսօր հայտնի արտիստուհի Լիլի Էլբակյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հայտնի արտիստուհիներից Լիլի Էլբաակյանն այսօր բոլորում է երեսունվեցտարին։ Լիլին մասնագիտությամբ թատերական ռեժիսոր է։ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Լիլին աշխատել է տարբեր թատրոններում։

Ծնվելով ու մեծանալով արվեստագետների ընտանիքում, լինելով մշակութային անցուդարձի կենտրոնում՝ Լիլին նողներից ու իր միջավայրից վերցրել է այն լավագույնը, ինչը հնարավոր է։ Այժմ նա իր վերցրածը փորձում է վերադարձնել բեմին։

Լիլին արդեն երկար տարիներ ամուսնացած է Համո Ադիյանի հետ։ Համոյին շատերը գիտեն որպես դերասան, ով հանդես է եկել «Բանակում» սերիալում, իսկ ոմանք էլ նրան որպես երաժիշտ գիտեն։ Համոն ևս հեռու չէ մշակութային ոլորտից։ Նրանք մինչ այս հաջողությամբ հաղթահարել են ընտանեկան անխուսափելի խնդիրները։

Ամուսինները երկու բալիկ ունեն։ Զավակներից մեկին Լիլին անվանակոչել է վաղամեռիկ և անչափ տաղանդավոր եղբոր՝ Էդգարի անունով, իսկ մյուս բալիկին Էլմի են անվանակոչել։ Նշենք, որ Լիլի վրա մեծ ազդեցություն է ունեցել եղբայրը և նրա անսպասելի վախճանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: