16 տարի առաջ ծնողները հրաժարվեցին այս եռյակից․ ահա, թե ինչպես դասավորվեց նրանց կյանքը

Այս պատմությունն սկսվել է 16տարի առաջ, երբ ծնողները որոշել են հրաժարվել իրենց նորածին եռյակից՝ վախենալով պատասխանատվությունից։ Բարեբախտաբար, նրանք հայտնվեցին 52ամյա Ջեֆֆի և 42ամյա Դարլա Հարիսոնների ընտանիքում, որտեղ արդեն երեք տղա էր մեծանում։

Հարիսոնները ողջ ընտանիքով երազում էին աղջիկ ունենալու մասին։ Եվ նրանք երջանիկ էին, որ կարող են որդեգրել փոքրիկներին։

Աղջիկներից երկուսը սիամական երկվորյակներ էին, և նորաթուխ ծնողները նրանց առանձնացնելու համաձայնություն տվեցին։ Սիամական զույգերին անվանեցին Մեյսի և Մաքենզի, իսկ առողջ աղջնակին՝ Մադլեն։

Նրանք վիրահատվեցին 9 ամսականում, իսկ վիրահատությունը տևել է ավելի քան 24 ժամ։

Բարեբախտաբար, բարդություններ չեն եղել, բայց աղջիկները մեկական ոտք ունեն հիմա։

Դա նրանց չի խանգարել նորմալ զարգանալ և ակտիվ կյանք վարել, սպորտով զբաղվել, խաղալ եղբայրների հետ։

Հիմա աղջիկները 16տարեկան են, նրանք ապրում են երջանիկ և հագեցած կյանքով՝ շնորհիվ Հարիսոնների հրաշք ընտանիքի։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: