Ծույլ չեբուրեկներ․ պատրաստվում են հեշտ ու արագ

Ծույլ չեբուրեկները պատրաստվում են առանց խմոր պատրաստելու։ Երբ տանը կա լավաշ և մի քիչ ֆարշ, հեշտ ու արագ վերածվում է չեբուրեկի: Չեբուրեկները հյութեղ խրթխրթան ու պղպջակային են ստացվում։ Անպայման փորձեք։ Ձեր երեխաների համար սա ամենասիրելի ուտեստը կդառնա:

Անհրաժեշտ է

Լավաշ՝ 2-3 հատ

Ֆարշ՝ 240 գ

Սոխ՝ 70-80 գ

Ջուր սառը՝50 մլ

Աղ՝ 1/3 թ/գ

Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Սպիտակուց՝ 1 ձվի

Պատրաստման եղանակը

Վերցնել լավաշը, որը չպետք է լինի բարակ, ջարդվող, փշրվող կամ վնասված, այլապես տապակելու ընթացքում հյութը կթափվի : Ամանի օգնությամբ կտրել 20 սմ շառավղով 6-8 լոշիկ: Ֆարշն աղ ու բիբար անել՝ ավելացնելով սառը ջուր՝ այն ավելի հյութեղ դարձնելու համար: Պատառաքաղով թեթև հարել սպիտակուցը և քսել լոշիկների ծայրերի վրա։

Սպիտակուցի շնորհիվ դրանք կկպչեն միմյանց և հյութը չի թափվի դուրս: Ֆարշի բարակ շերտով պատել լոշիկը՝ ծայրերին չհասնելով 1.5-2 սմ։ Երկրորդ լոշիկով ծածկել այն և լավ կպցնել ծայրերը, բայց զգույշ՝ լավաշը չճղելու համար: Տապակել 3-4 րոպե յուրաքանչյուր կողմից՝ շատ քանակությամբ բուսայուղով։ Պատրաստի չեբուրեկները հանել թղթե սրբիչի վրա, որպեսզի քամվեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: