Եվրոպայի ուժեղագույն կինը հայուհի է․ ապշեցուցիչ

Ուժային էքստրիմով զբաղվող Օմսկի բնակչուհի Լեյլա Ամիրբեկյանն այդ մարզաձևի ռուսաստանյան ամենաուժեղ կինն է։ Լեյլան ծնվել է Թբիլիսիում՝ հայկական ընտանիքում, ապա տեղափոխվելէ ռուսաստանյան Օմսկ։

Ամիրբեկյանը նպատակադրվել է սպորտով զբաղվել 27տարեկանում՝ կազմվածքը բարելավելու համար։ Մարզվելով մարզասահում՝ աղջիկը ծանոթացել է հայտնի մարզիկ, աշխարհում ամենաուժեղ մարդկանցի մեկի՝ Միխայիլ Շիվլյակովի հետ, որն սկսելէ մարզել հայ տաղանդին։

Թեպետ աղջկա հայրը դեմ էր, որ դուստրը փաուերլիֆթինգով զբաղվի, Լեյլան մի կերպ կարողացել է համոզել նրան՝ շարունակելով մարզումները։ Այդպես նա սկսելէ զբաղվել ուժային էքստրիմով, որտեղ վարժությունները կատարվում են ոչստանդարտ չափսերի մեծ ու ծանր մարզասարքերով։

2017ին Լեյլա Ամիրբեկյանը, որը 63կգ քաշայինների մեջ արդեն ճանաչվել էր «Ռուսաստանի ամենաուժեղ կին», մասնակցել է «Я могу!» հեռուստաշոուին և Ռուսաստանի ռեկորդներ սահմանել։ Ամիրբեկյանն իր ուսերին կարողացել է մոտ 300կգ ծանրությունը տեղափոխել 5մետր։ 2019ին հայուհին դարձել է Արնոլդ Շվարցնեգերի «Arnold ClassicEurope» մրցաշարի հաղթող՝ ճանաչվելով Եվրոպայի ամենաուժեղ կին։

Ամիրբեկյանը խոստովանում է՝ երբեք Հայաստանում չիեղել, բայց շատ է ուզում մեկնել։ Որպես իսկական հայուհի՝ Լեյլան կարողանումէ տոլմա փաթաթել, իսկ մարզումներն անցկացնում է SOAD խմբի երգերի ներքո։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: