«Ես հարուստ եմ Ձեզանով.» Զիրոյանը հրապարակել է ծնողների լուսանկարը

Վահե Զիրոյանը բավականին վերջերս է հայտնվել հանրային լայն ճանաչման շրջանակներում, սակայն արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Նա ծնունդով Երևանից է: Սովորել է Երևանի թիվ 189 դպրոցում:

Նա սովորել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցում՝ ավարտելով միանգամից դհոլ ու դաշնամուր բաժինները: Վահեի հաջողությունների ուղին սկսվել է 2009 թվականից, երբ նա սկսել է հանդես գալ ՈւՀԱ-ի ելույթներում:

Հետո ակումբային ելույթներ, նկարահանումներ ֆիլմերում և տեսահոլովակներում, որոնք էլ շուտով Վահեին հայտնիություն ու սեր են բերում: Վահեն ամանորյան իր առաջին հրապարակումը նվիրել է ծնողներին:

Նա հանրայնացրել է իր հայրիկի ու մայրիկի համատեղ լուսանկարը՝ գրելով. «Ես հարուստ եմ Ձեզանով»: Վահեի հայրը՝ Արտաշեսը, մեծ մեքենաների տեխնիկական մասնագետ է:

Վահեի մայրը բուժքույր է և աշխատում է պոլիկլինիկայում: Վահեն երկու եղբայր ունի: Եղբայրներից ավագը՝ Տիգրանը, մասնագիտությամբ ճարտարապետ է, իսկ կրտսերը՝ Հովհաննեսը, երաժիշտ:

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: