Գեղեցկության միջազգային մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվել է․ ահա թե ինչպես է նա վարվել․ տեսանյութ

Միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում է բոստոնահայ Քրիստինե Այանյանը, ով մեծացել ու կրթություն է ստացել հենց Բոստոնում։

Չնայած Քրիստինեն մասնագիտությամբ ֆինանսիստ է և աշխատում է հենց իր մասնագիտությամբ, սակայն նա ունի որոշակի արտիստիզմ, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցելու գեղեցկության մրցույթի։

Քրիստինեն բացի իր գեղեցիկ արտաքինը, ունի նաև խարիզմատիկ կերպար։ Նա բեմի վրա մրցույթի ժամանակ ներկայանալիս լուրջ փորձության է ենթարկվել, որն էլ կարողացել է մեծ հաջողությամբ հաղթահարել։

Քրիստինեի բարձրակրունկ կոշիկը քայլելու ժամանակ կոտրվել, վնասվել է։ Տեսնելով, որ վնասված կոշիկով անհնար է բեմի վրա քայլելը, Քրիստինեն առանց խուճապի մատնվելու որոշել է հանել կոշիկները։

Նուն անվրդով ժպիտը դեմքին գեղեցկուհին կռացել և նրբորեն արձակել է կոշիկների կապերը՝ հանելով երկու կոշիկն էլ։ Հետո ժպիտը դեմքին սկսել է ոտաբոբիկ արտիստիկ պտույտներ անել բեմի վրա։ Քրիստինեի ելույթի այս հատվածը ներկայացնող նյութը կարող եք դիտել կից։

Рейтинг
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: