Սիլվա Հակոբյանի զուգերգը ղազախ երգչի հետ

Սիլվա Հակոբյանը հանդես է եկել  դուետային կատարմամբ ղազախ երգիչ Ադիլբեք Բայթանաթի հետ: Նրանք կատարում են բոլորովին նոր երգ, որը ծնվել է հայ և ղազախ երաժիշտների համատեղ աշխատանքի արդյունքում:

Երգը կոչվում է «Օմիր Դարիա»: Երգի խոսքերը երկլեզու են. հայերեն հատվածը հեղինակել է Ս. Հակոբյանի քույրը՝ Մանեն, իսկ ղազախերեն մասը՝ Ադիլբեք Բայթանաթին: Երգը սիրո ու սիրով պայմանավորված կյանքի իմաստի, գոյաբանական հարցերի մասին է:

Երգի երաժշտության հեղինակը Քուաթ Աբիլովն է: Երաժշտությունը մատուցվում է հայկական դուդուկի ազդեցիկ հնչյունների ներքո: Դուդուկը հնչեցնում է Արմեն Մանուկյանը:

Այս մշակութային գեղեցիկ համագործակցությունը իրականություն է դարձել գաղափարի հեղինակների շնորհիվ ու ջանքերով: Գաղափարի հեղինակներն են հայկական կողմից՝ Ս. Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, իսկ ղազախական կողմից՝ Ուլիքպան Զոլդասովը:

Արդյունքում բավականին հետաքրքիր մշակութային միավորման պատկեր է ստացվել: Հայ-ղազախական այս բացառիկ համագործակցության արդյունքում ծնված երգը կարող եք վայելել ստորև:

Рейтинг
( 10 оценок, среднее 4.6 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!