Հեշտ միջոց՝ պաստառներից գրչի թանաքը հեռացնելու համար

Երբ ընտանիքում երեխա է հայտնվում, բոլոր առարկաները, որոնց նա կարող է դիպչել, ավտոմատ կերպով վտանգի են ենթարկվում, այդ թվում նաև պաստառները: Երեխաների համար գոյություն չունեն սահմաններ, երբ խոսքը գնում է նկարչության մասին, այդ պատճառով պատը բավականին հաճելի ու հարմար վայր է հանդիսանում նկարչության համար:

Եթե, վերադառնալով տուն, տեսնեք, որ պաստառները խզբզած են գրիչով, մի անհանգստացեք․ իրավիճակը հեշտ է շտկել: Այս միջոցը հարմար է լվացվող բաց պաստառների համար: Անհրաժեշտ է ժավել, ականջի փայտիկներ և ափսե:

Մինչ անցնեք աշխատանքի, անտեսանելի վայրում ժավել քսեք պաստառի վրա, որպեսզի ստուգեք դրա ներկի կայունությունը: Ժավելը լցրեք ամանի մեջ, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատել ականջի բամբակյա փայտիկով։

Ժավելը քսեք կեղտոտ տարացքի վրա: Թողեք 2 ժամով․ այդ ընթացքում թանաքը պետք է լիովին լուծվի: Ժավելի մնացորդները հեռացրեք փափուկ շորիկով:

Եթե հետք է մնացել, ապա մեկ անգամ ևս կրկնեք գործընթացը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!