Բացառիկ հոլովակ՝ ինչպես է Գոռ Եփրեմյանը ԱԼՄ- ում երգում. ինչպիսին էր փոքրիկ Գոռը

Գոռ Եփրեմյանը ծնունդով Գյումրիից է։ Նա ներկայումս ապրում է ամերիկյան միջավայրում, իսկ մինչ այդ ապրել է Հայաստանում և արվեստի, շոու բիզնեսի ոլորտում իր առաջին քայլերը արել է հենց Հայաստանում։

Շատերը կփաստեն, որ ժամանակին հայկական միջավայրում լուրջ հեղինակություն ուներ ԱԼՄ հեռուստաալիքով հեռարձակվող երաժշտական հաղորդումը, որի միջոցով հնարավոր էր դառնում բացահայտել տարբեր մանկական տաղանդավոր ձայներ։

Այդ ձայներից մեկն էլ Գոռ Եփրեմյանն էր, ով ժամանակին հրաշալի երլույթներով է հանդես եկել ԱԼՄ-ի հայտնի երաժշտական նախագծի շրջանակներում։ Նրա ելույթները ներկայումս դարձել են հիշողություններ՝ հանգրվանելով յութուբում։

Ներկայումս Գոռը համատեղում է երգչի և արտիստի կարիերաները՝ ամերիկյան միջավայրում հանդես գալով ֆիլմերում, ինչպես նաև ներկայացնելով նոր երգերի պրեմիերաներ։

Գոռ Եփրեմյանի մանկության ժամանակաշրջանի գեղեցիկ և ուրախ կատարումներից մեկը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նրա կատարման մասին նաև ձեր կարծիքն ու տպավորությունը։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!