Այս աղջիկը ծնվել էր 346 գ քաշով, բայց բժիշկները կարողացել են փրկել նրան

Անգլիայում բժիշկներին հաջողվել է փրկել 346 գ քաշով ծնված աղջնակին։

Վերջին 15 տարվա ընթացքում այսքան փոքր երեխա չէր ծնվել ու բժիշկները նրան ապրելու ընդամենը 5% շանս էին տալիս։ Բայց փոքրիկի ծնողները՝ 25-ամյա Քիմ Բրաունը և 26-ամյա Ռայան Էվանսը հույս ունեին, որ իրենց փոքրիկը՝ Իզաբելլան, չի մահանա։

2018-ի հունիսի 14-ին 24 շաբաթականում ծնվելուց հետո բալիկին միանգամից քյուվեզի մեջ են դրել և արհեստական շնչառության սարքին միացրել։ Ծնվելիս աղջիկը Կոկա-կոլայի թիթեղյա տարրայից փոքր էր, իսկ հասակը՝ խոնավ անձեռոցիկների տուփից փոքր։

Ծնվելուց երեք շաբաթ անց բժիշկները նրա մոտ աղեստամոքսային տրակտի լուրջ խնդիրներ են հայտնաբերել, նա երկու անգամ վիրահատվել է։ Ավելի ուշ Իզաբելլան աչքի վիրահատության է ենթարկվել, իսկ կես տարուց դուրս գրվել հիվանդանոցից։

Հիմա աղջիկը 6 կգ է կշռում, ակտիվ է և ուրախ։ Նա չոչ է անում և շուտով կսկսի քայլել՝ ուրախացնելով ծնողներին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: