«Մի քանի բառ փոխանակելուց հետո հասկացա, որ խոսակցությունը հեշտ չի լինելու․․․»

Հակոբ Արշակյանը, կիսելով Հակոբ Միկոյանի տեղադրած լուսանկարները, գրում է․ «Վերջերս առիթ ունեցա ծանոթանալ Հակոբ Միկոյանի հետ։

Մի քանի բառ փոխանակելուց հետո հասկացա, որ խոսակցությունը հեշտ չի լինելու, քանի որ հանդիպել եմ պահանջատեր մարդու, ով չի պատրաստվում հաշտվել․ հաշտվել անարդարության, թուլության, ոչ կոմպետենտության, անպատասխանատվության հետ։

Մարդու, ով հետևողականորեն փոխում է ինքն իրեն ու իր շրջապատը, մարդու, ով իր յուրաքանչյուր օրվա կյանքը վեր է ածում կարևորի մասին խորհելու, հետևողականորեն ու համբերատար, յուրաքանչյուրի հետ կռվելու, հաշտվելու, պահանջելու և օրինակ ծառայելու։

Այսօր Քաղաքացու տոնն է, մեզանից յուրաքանչյուրի հոգատարությամբ, համբերատար ու ամենօրյա աշխատանքով պիտի հասնենք մեր պետության զարգացմանը։ Տո՛նդ շնորհավոր, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի։

Հ․Գ․ այս նկարում համապատասխան հագուստով չեմ, քանի որ այլ հանդիպումից անմիջապես հետո միացա Հակոբին Երևանի Պուշկինի փողոցը աղբից»,- իր հրապարակումը եզրափակել է Հակոբ Արշակյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: