«Հինգ հարիւր հոգուց աւելի ուրախանում են 13-րդ թոռնիկիս աշխարհ գալու առթիւ եւ ոչ մի ընկեր չի «ֆայմում» մի գինի կամ գարեջուր վերցնի ու գայ շնորհաւորելու․․․»

Այսօր երեկոյան Պարույր Հայրիկյանն իր հարթակում հայտնել էր երրորդ անգամ պապիկ դառնալու մասին։ Նա գրել էր․ «Դստրիկիս՝ Թամարիկի ջանքերով, եւ, իհարկէ Տիրոջ կամքով, երեկ 13-րդ անգամ պապիկ դարձայ, Փառք Ամենակարողին»։

Ավելի ուշ նա նոր գրառում է արել՝ գրելով․ «Տխուր չեմ․ պարզապէս զարմացած։ Հինգ հարիւր հոգուց աւելի ուրախանում են 13-րդ թոռնիկիս աշխարհ գալու առթիւ եւ ոչ մի ընկեր չի «ֆայմում» մի գինի կամ գարեջուր վերցնի ու գայ շնորհաւորելու։

Ընկերներն էլ են զոմբիացել։ Ես էլ թոնիրս վառել եմ, մսերը պատրաստել ու բարձրաձայն մտածում եմ՝ «Էսքանը կը հերիքի՞ հիսուն հոգու»։ Կասեք, ախր, չէիր հրաւիրել։ Եթէ ընկերոջդ պիտի տխուր կամ ուրախ առիթով հրաւիրես, էլ ինչ ընկեր, որ գոնէ ինքը չզանգի։

Դէ, կատակը մի կողմ, բայց առանց ձեզ էլ վատ չանցաւ։ Առողջութիւն մաղթեցինք աշխարհի բոլոր փոքրիկներին՝ 7 ամսական աշխարհ եկած թոռնիկիս գլխաւորութեամբ (Թամարս ախր այդ վիճակում չպիտի ԱՐցախ մեկներ) եւ աշխարհին խաղաղութիւն։ Առանձին էլ ասեմ, ընկերներիս եւ ինձ՝ ընկեր լինելու շնորհք»

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: