Այսօր լեգենդար երգչուհի Ռոզի Արմենի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Լեգենդար երգչուհի Ռոզի Արմենը լույս աշխարհ է եկել Փարիզում։ Նրա հայրը՝ Խուրշուդ Հովհաննիսյանը, և մայրը՝ Նվարդ Ալոզյանը, 1920-ական թվականներին Արևմտյան Հայաստանից Փարիզ են տեղափոխվել, որտեղ էլ շարունակել են ապրել նրանց սերունդները։

Ծնողները ցանկանում էին, որ Ռոզին հասուն տարիքում ընտրի բժշկի մասնագիտությունը, սակայն երեխան դեռ չորս տարեկանից հրաշալի երգում էր։ Նա բեմերում հանդես է եկել դեռ վաղ տարիքից՝ բախ ունենալով ելույթ ունենալ լեգենդար երգիչների հետ։

1961 թվականից Ռոզին արդեն ալբոմներ էր թողարկում և հյուրախաղերով շրջագայում էր աշխարհի տարբեր երկրների բեմերով՝ ամենուր հիացնելով իր ձայնային հրաշալի տվյալներով ու կատարողական վարպետությամբ։

Ռոզին ժամանակին այցելել է նաև Հայաստան՝ արժանանալով մեծ պատվի, պարգևների ու շքանշանների։ Ութսուներեքամյա երգչուհին իր երաժշտական կարիերայի ընթացքում երգել է ավելի քան հինգ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։

Օրվա առիթով ստորև առաջարկում ենք վայելել Ռոզիի չքնաղ հայերեն կատարումներց մեկը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!