Ատեստավորման և տարակարգի շնորհիվ ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել մինչև 400 հազար դրամ

Այսօր կառավարական քննարկումների ժամանակ հաստատվել է մի շատ կարևոր օրենք, որով դրվում է մեր պետության հիմքերի հիմքը։ Օրենքը կրթական ոլորտի ամենից կարևոր ներկայացուցիչների՝ ուսուցիչների աշխատավարձերի մասին է։

Որոշում է կայացվել, որ ուսուցիչների ամենամսյա աշխատավարձերը պետք է հասնեն երկու հարյուր հազար դրամի։ Սա այն ուսուցիչների դեպքում, որոնք անցել են կամավոր ատեստավորումը։ Իս այն մասնագետները, որոնք անցել են նշյալ ատեստավորումը, կարող են իրենց մասնագիտական որակների շնորհիվ իրենց աշխատավարձի չափը հասցնել մինչև չորս հարյուր հազարի։

Այս որոշման շնորհիվ շատ ավելի մեծ թվով մանկավարժներ կձգտեն ու կցանկանան անցնել կամավոր ատեստավորումը, իսկ անցնողներն էլ կզարգացնեն իրենց մասնագիտական որակները։ Օրենքը լայնորեն քննարկվում է համացանցում։

Շատերը ողջունում են այս որոշումը՝ նշելով, որ օրենքը նաև առիթ կհանդիսանա, որ լավ մասնագետն իրեն ավելի արժևորված զգա, իսկ թույլ մասնագետները կամ կկատարելագործվեն, կամ դուրս կգան ասպարեզից՝ տեղը զիջելով որակյալ մասնագետների։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: