Արդեն երկու օր է, ինչ ոստիկանական ուշադիր հսկողության ներքո են Ալավերդու հանրահայտ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները։ Ոստիկանական հետախուզության արդյունքում բացահայտված դեպքի մասին իրազեկող տեսանյութ է տեղադրել ոստիկանությունը։
Տեղադրված նյութի մեջ ասվում է, որ մի կին իր երեխային գցել է մոտակա գետը, որից հետո իրեն մոտեցած մարդկանց ասել է, թե երեխան ընկել է գետը։ Հենց այդ մարդիկ էլ ոստիկանական բաժին են զանգել, որից հետո սկսվել է երեխայի որոնման աշխատանքները։
Երեխային մի երիտասարդ նկատել է մոր գցած վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Սկզբում երեխային Ալավերդու, ապա Վանաձորի հիվանդանոցներ տեղափոխելուց հետո ի վերջո որոշում է կայացվել երեխային տեղափոլե Երևան։
Վանաձորի ճանապարհին երեխան ուշքի է եկել, իսկ այժմ բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ թե ինչ է լինելու մոր ճակատագիրը, կարող եք դիտել կցված նյութի մեջ։